ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը

ԱԽ քարտուղարը ներկայացրեց, թե ինչու չի կայանում սահմանազատման և սահմանագծով հարցով հանձնաժողովի հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական համաձայնություն ձեռք չբերելու պատճառով: Այս մասին երեկ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բնականաբար, տեխնիկական համաձայնության տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Հայկական կողմը հույս ունի,  որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և հանդիպումը կլինի:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցյալ տարի նոյեմբերին Սոչիում և Բրյուսելում: «Մենք ակնկալում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ երկու հայտարարությունների տրամաբանության շրջանակներում: Ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակում լուծում կգտնվի»,-նշեց Գրիգորյանը:

 

Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:

Թեմայի այլ նորություններ