Հայաստանում 65-ից բարձր տարիքի բնակիչների կեսը պատվաստված չեն. Աբովյան ԲԿ- ից մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Հայաստանում 65-ից բարձր տարիքի բնակիչների կեսը պատվաստված չեն. Աբովյան ԲԿ- ից մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

Հայաստանում 65-ից բարձր տարիքի բնակիչների կեսը պատվաստված չեն. Աբովյան ԲԿ- ից մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումային գործընթացն ավելի  հասանելի դարձնելու համար ապրիլի 8-ից Աբովյան բժշկական կենտրոնում մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ նախորդ տարի իրականացված արշավները նպաստեցին, որպեսզի  բնակչության մեծ մասը պատվաստվի, բայց ցուցանիշները դեռևս բավական չեն նվազեցնելու մահացությունն ու ծանր դեպքերը: «Մեր 65 տարեկան և բարձր  բնակիչների նույնիսկ կեսը պատվաստված չեն: Արշավը նոր թափ կհաղորդի պատվաստումներին»,-ասաց նա՝ կոչ անելով մեծահասակներին ստանալ իրենց պատվաստումն ու հիվանդության հնարավոր ալիքի դեպքում պաշտպանված լինել:

Փոխնախարարը շեշտեց ՝ արշավը կօգնի պատվաստանյութերն ավելի հասանելի դարձնել շրջաններում ապրող մարդկանց համար:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ, դոկտոր Ջիհան Թաուիլան էլ նշեց, որ արշավը թույլ կտա բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու հասանելի  դարձնել բուժօգնությունը առավել խոցելի խմբում գտնվող մարդկանց համար: «Ես վստահ եմ, որ ԱՀԿ-ն և նրա գործընկերները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը համաշխարհային արտակարգ իրավիճակներին իրենց արդյունավետ արձագանքման և կայուն վերականգնման համար»:

 

Արշավը բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկում է այլ կարևոր առոջապահական ծառայությունների ստացման հնարավորություն, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների՝անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ:

Թեմայի այլ նորություններ