ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մշակութային ժառանգության պահպանման գործում առաջարկի ծառայությունները. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մշակութային ժառանգության պահպանման գործում առաջարկի ծառայությունները. Լավրով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մշակութային ժառանգության պահպանման գործում առաջարկի ծառայությունները. Լավրով

Աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնելիս օդանավակայանում տված ճեպազրույցում անդրադարձավ նաև մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության հարցերին:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային աջակցությանը և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը համախմբելու անհրաժեշտությանը: Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք շահագրգռված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները: Այդ կապակցությամբ դիմում ենք ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Նման դիմում կա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների կողմից: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Երեկ ես հանգամանորեն խոսել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ այն մասին, որ այդ կազմակերպությունը պետք է ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող գործող կոնվենցիաներին համապատասխան, ինչը շատ մեծ ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համաձայնության ապահովման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերել է՝ ի պատասխան Սիրիայում մշակութային հուշարձանների պահպանության  ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոչերի:

Ավարտելով՝ հիշեցնեմ, որ Հայաստանի ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղին: Մենք մեր այցը գնահատում ենք որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի  աջակցության հաստատում և որպես մեր օժանդակության դրսևորում այն ​​ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը պաշտպանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների:

Թեմայի այլ նորություններ