Վստահենք մեր հերոսական բանակին, համախմբվենք մեր պետականության շուրջ, չտրվենք սադրանքներին։ Այսօր ավելի քան երբևէ անհրժեշտ է պահպանել մեր մարտունակ միասնությունը. Հայկական Ժողովրդային Շարժման կոչը համայն հայությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Վստահենք մեր հերոսական բանակին, համախմբվենք մեր պետականության շուրջ, չտրվենք սադրանքներին։ Այսօր ավելի քան երբևէ անհրժեշտ է պահպանել մեր մարտունակ միասնությունը. Հայկական Ժողովրդային Շարժման կոչը համայն հայությանը

Վստահենք մեր հերոսական բանակին, համախմբվենք մեր պետականության շուրջ, չտրվենք սադրանքներին։ Այսօր ավելի քան երբևէ անհրժեշտ է պահպանել մեր մարտունակ միասնությունը. Հայկական Ժողովրդային Շարժման կոչը համայն հայությանը

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ

Սիրելի ժողովուրդ,
Ապրում ենք մեր հազարամյակների պատմության ամենաբախտորոշ օրերը։ Մեր երկիրը և անկախությունը պաշտպանելու համար մենք բազմիցս հաղթել ենք անհավասար պատերազմաներ և ծնկի բերել ու ջարդել զավթիչ թշնամու գանգը մեր ոտքերի առջև։ Այսօր մեզ է հասցեագրվել մեր աներեր բազկով և անհաղթահարելի կամքով գրել մեր պատմության հաղթական էջը։

2020 թվականի հուլիսից, Հայկական բանակի Տավուշյան հաղթական մարտերից հետո, հայկական միացյալ բանակի դեմ, առճակատման մեջ է Թուրքիան, գործի դնելով թուրք-ադրբեջանա-իսրայելա-ահաբեկչական ռազմական մեքենան։ Արցախի ազատագրումն ու ճակատագիրը և մեր պետականության գոյությունն ու անկախությունը այսօր մարտի դաշտում մենք վճռում ենք այս չարագործ դաշինքի դեմ։

Սիրելի ժողովուրդ,
Վստահենք մեր հերոսական բանակին, համախմբվենք մեր պետականության շուրջ, չտրվենք սադրանքներին։ Այսօր ավելի քան երբևէ անհրժեշտ է պահպանելմեր մարտունակ միասնությունը, մեր սեփական ուժի նկատմամբ վստահությունը, կյանքի գնով պաշտպանելու հայրենիքի ամեն մի թիզ հողը, մեր ժողովրդի ապրելու իրավունքը, մեր արժանապատվությունը։ Սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։

Այսօր ողջ աշխարհը, բարեկամ թե թշնամի, ականատեսն է, մեր ժողովրդի անհավասար և հերոսական պայքարի և կամա-ակամա հիացմունքով և հարգանքով է վերաբերում մեր բանակի և երկրի նկատմամբ, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ այս պատերազմը բարբարոսության և քաղաքակրթության առճակատումն է, որում մեր ժողովուրդը, ինչպես միշտ, պատերազմելու է զենքով ու հաղթելու է բարոյականությամբ։

Թուրքական վայրագության և արյունահեղության հաշվին քաղաքականություն խաղացող պետությունները, որ այսօր իրենք զիրենք դնում են հանդիսատեսի դիրքում, վաղը ամենաշատն են տուժելու թուրքական բարբարոսային ագրեսիայից, որի երազանքը չի սահմանափակվում Արցախով և Անդրկովկասով։

Այնուամենայնիվ, այս կռիվը նախևառաջ մեր՝ հայերիս, կռիվն է, ուստիև ողջ ներուժով պետք է դիմագրավենք այն:
Մենք ընկրկելու, նահանջելու, իրավունք չունենք: Մեր նահանջը մեր մահն է:
Մենք ողջ ազգով՝ Արցախից Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք, ոտքի ենք ու շարունակելու ենք կանգնել մեր Բանակի, Զինվորի, ՀՀ և ԱՀ պետականությանց կողքին: Այսօր մեր մարտական միասնականությունը օդից ու ջրից ավելի թանկ է մեզ համար: Մենք ոչ միայն նյութականով այլ կյանքի գնով պետք է հավերժացնենք մեր երկիրը:

Կեցցե՜ Հայկական հաղթական բանակը,
Կեցցե՜ Անկախ Հայաստանը
Կեցցե՜ Ազատ Արցախը,
Կեցցե՜ հերոսական հայ ժողովուրդը:

Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 15 Հոկտեմբերի 2020 թ. 

Թեմայի այլ նորություններ