Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով հայերին. Ֆրեզնոյում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել երեք խաղաղ հայ ցուցարարի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով հայերին. Ֆրեզնոյում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել երեք խաղաղ հայ ցուցարարի

Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով հայերին. Ֆրեզնոյում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել երեք խաղաղ հայ ցուցարարի

Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքերի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը:

Լիոնի բնակիչներից Նատալի Բիանկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի րոպեում մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդներ ալեկոծում քաղաքի կենտրոնը, բացում դրոշներ, բեյսբոլի մահակներ, ձողեր և ծուխ: Նրանք ներխուժեցին քաղաքի կենտրոն ՝ գոռալով «մահ՝ հայերին», «Ալլահ Աքբար» և այլ կարգախոսներ: Նրանք ակնհայտորեն կռիվ էին փնտրում և սպառնում էին անցորդներին, ովքեր համարձակվում էին նայել նրանց»:

Հավաքվածներից շատերը ձեռքերով ցույց են տվել գորշ գայլի ՝ թուրքական ծայրահեղ ազգայնականների նշանը: Եկել է նաև ոստիկանական մեքենա: Ականատես բնակիչը նշել է՝ ցնցված է կես ժամ տևած այդ «պատերազմից»:

Նույն օրը՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում նրանց վրա մուրճով և դանակով հարձակվել էին թուրքեր

Ֆրեզնոյի հյուսիսում հոկտեմբերի 28-ի երեկոյան ի աջակցություն Հայաստանի խաղաղ ցույցն ավարտվել է երեք մարդու հոսպիտալացմամբ, որոնք ստացել էին դանակի հարվածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան «ABC30 news» հեռուստաալիքը: Բանն այն է, որ Blackstone և Nees փողոցների խաչմերուկում՝ «River Park» առևտրի կենտրոնի մոտ, 150 հայ ցուցարարներ «Պաշտպանեք Հայաստանը» անվանումով ակցիայի շրջանակում արգելափակել էին Blackstone փողոցի դեպի հյուսիս գնացող ուղղությունը: Ոստիկանի խոսքով՝ այդ ժամանակ վարորդներից մեկը դուրս է եկել մեքենայից, մոտեցել ցուցարարներին ու խոսել նրանց հետ: Կատարինա Մելիքյանն ասել է, որ բարկացած վարորդը մեղադրել է իրենց ու սպառնացել վնասել մեքենաներն ու նաև սպանել ցույցի մասնակիցներին: Վկաներից մեկի նկարահանած տեսանյութից երևում է, թե ինչպես է կասկածյալը սկզբից ճղում խմբի պաստառը, հետո մեքենայից բերված փայտե մահակը թափ տալիս ցուցարարների ուղղությամբ: Երբ ցուցարարները փորձել են կանխել նրա գործողությունները, հանկարծ գրպանից հանել է դանակն ու հարվածներ հարցրել: Վնասվածք են ստացել 18 - 26 տարեկան երեք տղամարդ, մեկը ձեռքի շրջանում, մյուսը՝ ուսի, երրորդի մատն է կտրվել: Ֆրեզնոյի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին, որը մեղադրվում է մահացու զենքով հարձակման համար: Ցուցարարները շոկի են ենթարկվել, բայց ասել են, որ շարունակելու են իրենց խաղաղ ակցիաները՝ ամերիկացիների ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասում տեղի ունեցողին իրադարձություններին:

Թեմայի այլ նորություններ