Պետությունը առանց հարկային հետեւանքների կների անհուսալի ճանաչված վարկերի տույժերը. փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Պետությունը առանց հարկային հետեւանքների կների անհուսալի ճանաչված վարկերի տույժերը. փոխնախարար

Պետությունը առանց հարկային հետեւանքների կների անհուսալի ճանաչված վարկերի տույժերը. փոխնախարար

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 98 կողմ ձայնով։

Օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել Կառավարության առաջարկով եւ հատուկ ընթացակարգով։ Սա ենթադրում է, որ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը պետք է լինի առաջին ընթերցումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։ 

Ինչպես ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, օրենքի այս նախագիծը հնարավորություն կընձեռի 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի կամ 91 եւ ավելի օր չսպասարկված վարկերի գծով ներել հաշվարկված տույժերը եւ տուգանքները՝ առանց հարկային հետեւանքների։

Նախագծի հրատապությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, երբ շատ վարկառուներ կորցրել են իրենց կայուն եկամտի աղբյուրը։ «Ակնկալվում է, որ այս նախագծի ընդունումը, նաեւ՝ վարկերի եւ վարկային կազմակերպությունների նախաձեռնողական վարքագիծը, հնարավորություն կընձեռեն էականորեն բարելավել այս իրավիճակը»,- նշեց Պողոսյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծեց օրենքի կարեւորությունն ու պահանջվածությունը։

Նա մանրամասնեց, որ եթե բանկն ընդառաջ է գնում իր վարկառուներին, որոնք ունեն ժամկետանց կամ անհուսալի պարտքեր, միեւնույն է, դրանք բանկի համար համարվում են եկամուտ, հարկման բազա, եւ դրա համար վճարվում է շահութահարկ։

Օրենքի այս նախագծով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն այդ հարկերը չվճարեն, այսինքն՝ ստացվում է, որ այսօր դժվար իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին օգնելու նպատակով, եթե բանկերը առաջ քայլ են անում, պետությունը նույնպես իր կողմից քայլ է անում՝ հարկերից նրան ազատելով։ Միեւնույն ժամանակ Թունյանը նաեւ ընդգծեց, որ վերջին հաշվով բանկերն են որոշելու՝ ում տույժ-տուգանքը ներեն, ումը՝ ոչ, սակայն պետությունը նրանց տալիս է բարենպաստ պայմաններ։

Նա նաեւ հայտնեց, որ վաղը առավոտյան տեղի է ունենալու Հանձնաժողովի նիստը, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն առաջարկները, ուստի մինչեւ երկրորդ ընթերցում օրենքի այս նախագիծը կլինի լրամշակված տարբերակով։

Թեմայի այլ նորություններ