Փաշինյանն առաջարկում է ԼՂ հարցի կարգավորման հիմքում դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Փաշինյանն առաջարկում է ԼՂ հարցի կարգավորման հիմքում դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը

Փաշինյանն առաջարկում է ԼՂ հարցի կարգավորման հիմքում դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքում առաջարկում է դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։ Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացվի այս խնդրի լուծման վրա։

Թեմայի այլ նորություններ