Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ օրվա ամփոփում
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    33%
    24 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    39 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արարատ 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    33%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    33%
    24 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ օրվա ամփոփում

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ օրվա ամփոփում

22:56- Այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում:  [ԲԴԽ-ի կոչը՝ ԵՄ դատական խորհուրդների միությանը]

22:31- Կոչ եմ անում, որ մեր զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացնենք, որովհետև դա թույլ կտա մեզ այդ միջոցները, այդ ստորաբաժանումներն ավելի գրագետ օգտագործել և հասնել հաջողության: [Արծրուն Հովհաննիսյան]

22:27- Իրավիճակը չի փոխվել Հադրութում: Վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է: [Արծրուն Հովհաննիսյան]

22:26- Առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը նահանջում են, եթե աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել առանձին իրավիճակներ պարզաբանել: Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք: [Արծրուն Հովհաննիսյան]

22:18- Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան]

22:18- Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը, մեծ ուժ են: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան]

22:17-Երբ մենք կանգնած էինք սահմանին, մենք գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ, մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, դա մեծ ուրախություն է պարգևում: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան] Դոխոլյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Հակատանկիստ է:

22:16- Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ [ԱՀ ԱԳՆ]

22:07- Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք: [Արծրուն Հովհաննիսյան]

22:06- Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]

22:04- Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: [Արծրուն Հովհաննիսյան]

22:04- Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: [Արծրուն Հովհաննիսյան]

21:39- ՄԻԵԴ-ը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ [Արտակ Զեյնալյան] 

21:23- Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով: Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ- և ԱՀ-ի նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական]

20:18- Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի: [Նիկոլ Փաշինյան]

20:25- «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։ Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։ Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա։ [Նիկոլ Փաշինյան]

20:15- Հոկտեմբերի 16-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Լատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամով, 14-ը՝ 300 հազար։ 8 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամով։ [ՀՀ ոստիկանություն]

19:57- Այսօր ընդունել եմ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար՝ ընդգծել եմ ՌԴ կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում։ [ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]

19:40- Երբ Թուքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, անթաքույց ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ [Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյան]

19:22- Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ: Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռընտու պայմաններով, քան թուրքականն է: 

19:18- Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Թրյուդոյի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:

18։34 - ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ նախագահն ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:

17։47- Վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել ԼՂ ՊԲ-ի կողմից Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու այն հսկայական ավերածությունները, որոնք 19-օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]

17։43- 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, քանի որ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով ԼՂ-ն կարող է իրականացնել սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ ԼՂ-ն և այն ազատել հայկական բնակչությունից: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]

17:40- Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական քաղաքականությունը շարունակելու խնդիր: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]

17:30- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նրանք ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

17:22- Դա նորություն չէ: Դա ի ցույց է դնում բարբարոսության այն խորությունը, որի հետ մենք բախվում ենք: Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքին։ «Սա ի ցույց է դնում, որ մենք մեր հայրենակիցների գոյության համար ենք պայքարում: Այդ առումով որևէ բան մեզ հետ չի պահելու, և նորից խորապես խոնարհվում եմ այն խիզախների առաջ, որոնք կռվում են դրա համար»,-նշեց նա: 

16:54- Հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներ: Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը]

16։40- Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News-ին]

16։21- Շատ կարևոր է արձանագրել՝ երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]

16։16- Այսօր ընդունել եմ ՌԴ Պետ դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

15։34- Հրադադարը պետք է  խստիվ հարգվի: Կարծում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին ՄԽ համանախագահների հովանու ներքո: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ։ Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ։ [Հունաստանի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին] 

15։30- ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից: [ՊՆ խոսնակ]

15։15- Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Արցախի ՊԲ- անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

14:12- Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը։ [Պն խոսնակ]

14։02- Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: [Զոհրաբ Մնացականյանը` Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին]

14:00- Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են: Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար: «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը:[ՊԲ]

12:45- Այսօր՝ առավոտվա ժամը 5-ից, հայերը եւ եզդիները փակել են Գերմանիայի Համբուրգ քաղաք մտնող գլխավոր ճանապարհները՝ պահանջելով, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը եւ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային։ Ակցիային միացածներից Սպարտակ Հովհաննիսյանը նշեց, որ նպատակն էր նաեւ, որ միջազգային մեդիան արձագանքեր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին, խաղաղ բնակչության հրետակոծմանը։ 

12:25- Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարարը խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ: ՄԱԿ գլխավոր քարտուղարը ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

12։08 Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: [ԱԳՆ խոսնակ]

12։04- Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը։ Նա առանձնահատուկ ընդգծեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

10:32- Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի: [Արծրուն Հովհաննիսյան]

10:30- Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻ ծառայություն]

09։25 - Երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլև վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան]

09։02 - Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան]

08։40 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը։ Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները:

00:10- Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի գործընկեր Ֆելիպե Սոլայի հետ։ Նախարարը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով: Երկուստեք կարևորվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը:

Թեմայի այլ նորություններ