«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախի անկախությունը». Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    60%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախի անկախությունը». Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախի անկախությունը». Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Քաղաքացիները խաղաղ ակցիա են անցկացրել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն և գերմաներեն գրված էր. «Կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախը», «Մի լռեք», «Գերմանիա, ձեր լռությունը սպանում է մարդկանց», «Դադարեցրեք թուրքական տեռորը», «Արցախը Հայաստան է», «Ցեղասպանություն այլեւս երբեք», «Մարդկային կյանքերը նշանակություն ունեն», «Ոչ Հոլոքոստին, ոչ ցեղասպանությանը» և այլն:

Մասնակիցները վանկարկում էին. «Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Բացեք ձեր աչքերը» և այլն: Խաղաղ ակցիայի ժամանակ հայերին միացավ ազգությամբ էստոնացի մի տղամարդ: Նա հայերեն կոչ արեց չդադարեցնել պայքարը: Ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն ձայնային ազդանշաններ էի հնչեցնում, այնուհետև մասնակիցները փակեցին ճանապարհի մի հատվածը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք ունեն մի քանի պահանջ, որոնցից գլխավորը Արցախի ճանաչումն է, որը կլուծի բոլոր հարցերը: Հաջորդ պահանջներն են՝ տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, հումանիտար օգնություն Արցախին:

Թեմայի այլ նորություններ