Ջալալ Հարությունյանը վիրավորման պատճառով ազատվել է պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    58%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    10 կմ/ժ
  • Արարատ 29°C
    21%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    49%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Ջալալ Հարությունյանը վիրավորման պատճառով ազատվել է պաշտոնից

Ջալալ Հարությունյանը վիրավորման պատճառով ազատվել է պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ազատել է Արցախի պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝  պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով եւ տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա», - ասել է Արցախի նախագահը:

Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

«Ապաքինում եմ մաղթում Ջալալ Հարությունյանին եւ համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - ասել է Արցախի նախագահը:

Թեմայի այլ նորություններ