Ինչ գնումներ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի կարիքների համար․ մանրամասնում է գործադիր տնօրենը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    33%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ինչ գնումներ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի կարիքների համար․ մանրամասնում է գործադիր տնօրենը

Ինչ գնումներ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի կարիքների համար․ մանրամասնում է գործադիր տնօրենը

Մենք ամեն օր Արցախի պետնախարարից նամակներով խնդրանքներ ենք ստանում, որտեղ խնդրում են՝ շատ կոնկրետ կարիքների բավարարման համար գնումներ կատարել։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի այն հարցին, թե կան հաշվարկներ այս պահին որքան գումար է հարկավոր Արցախի եւ արցախցիների կարիքները հոգալու համար եւ հիմնադրամի հավաքած գումարը որքանո՞վ կփակի այդ ծախսերը։

«Ճիշտն ասած այս պահին չեմ կարծում, թե ամբողջական հաշվարկներ կան։ Այնքան մեծ են այդ կարիքները…։ Մարդիկ տուն են կորցրել, այդ մարդկանց մեծ մասը հիմա Հայաստանում է, իրենց տները թողել գնացել են եւ ոչինչ չունեն։ Այս պահին այդ հաշվարկները կատարվում են Արցախի Կառավարության կողմից, վստահ եմ ՀՀ Կառավարությունն էլ կօգնի այդ հաշվարկների մեջ։ Բայց ընթացքում ես կարծում եմ հիմնադրամը պետք է փակի այն բացերը, որոնք չի հասցնի փակել Արցախի Կառավարությունը։ Սա ֆորս-մաժորային իրավիճակ է եւ այս իրավիճակը շատ հրատապ որոշումներ կայացնելու խնդիր է առաջացնում»,- նշեց Արշամյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի կատարած գնումները հիմնականում եղել են շատ մեծաքանակ՝ դիզելային գեներատորներ, շտապօգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մարտկոցներ, լամպեր, մահճակալներ, վառարաններ, շարժական գազօջախներ։ Նաեւ շարժական լիցքավորման փոքր կայաններ են պատրաստել։ Հենց հիմա էլ Արցախի Կառավարությունից պատվեր ունեն նորից գեներատորներ գնելու։

Թեմայի այլ նորություններ