Հայկական կողմն այսօր որոշակի տեղաշարժ ունեցել է. Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայկական կողմն այսօր որոշակի տեղաշարժ ունեցել է. Հովհաննիսյան

Հայկական կողմն այսօր որոշակի տեղաշարժ ունեցել է. Հովհաննիսյան

Ինչպես ամեն օր հայտնում եմ, հարավում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս լայնամասշտաբ պատերազմի ամենաթեժ կետը հարավային ճակատն է. «Այնտեղ ամեն օր հազարավոր հրանոթներ, զրահատեխնիկա, այլ միջոցներ բախման մեջ են մտնում՝ հիմնականում ցերեկային ժամերին»։

Հարցին՝ ինչո՞ւ է թշնամին կենտրոնացել հարավային ուղղության վրա, Հովհաննիսյանն ասաց. «Տեղանքի բնույթը, հարթավայրային լինելը, ձախ թեւից հարված ստանալու վտանգ չլինելը. իրենք հարձակվում են, որովհետեւ այդ մասում ձախ թեւն ապահոված է Արաքս գետով»։

Անդրադառնալով այսօրվա հաջողված օպերացիային, որի շնորհիվ, ըստ պաշտոնական լուրերի, հակառակորդն ընկել էր շրջափակման մեջ՝ Հովհաննիսյանն ասաց. «Իրականացվել է օպերացիա, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել ու հետ շպրտել։ Չեմ կարող ասել՝ ինչքան, որովհետեւ մարտերը շարունակվում են եւ մենք ֆիքսված ժամանակահատվածն ենք ամփոփում. որպես կանոն դա վաղ առավոտյան է կամ ուշ երեկոյան»։

Հարցին՝ հայկական կողմն առաջ գնացե՞լ է, Հովհանիսյանն ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ եղել է. «Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց ես նույնիսկ խոսել եմ օպերացիայի ընթացքում հրամանատարների հետ, որոնք այդ պահին առաջ էին գնում։ Հիմա ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»։

Թեմայի այլ նորություններ