«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus»
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus»

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus»

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսում է նոր շարժում՝ «50 Plus»: «Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և նպաստելու է դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` հավելելով, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկել, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերել: «Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլրդ դոլար»,- ասաց Արշամյանը՝ հավելելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:

Արշամյանի խոսքով՝ դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ, իսկ այդ գումարներն օգտագործվում են կարևոր նպատակների՝ հումանիտար օգնության համար:

Սակայն, ըստ Արշամյանի, ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելը կարող է խանգարել ընդհանուր գործին: «Ուստի ամբողջական հաշվետվությունները կհրապարակվեն խաղաղություն հաստատելուց հետո»,- ասաց Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ «Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։

Թեմայի այլ նորություններ