ՀԱՊԿ-ն պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀԱՊԿ-ն պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ

ՀԱՊԿ-ն պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ

ՀԱՊԿ-ն նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նրանց մասնակցությունն է ՄԱԿ -ի հովանու ներքո իրականացվող գործողություններին:

«Մեծ աշխատանք է կատարվել ՄԱԿ-ի քարտուղարության ստորաբաժանումների կողմից: Մենք այնտեղ աջակցություն ենք ստացել: Այժմ աշխատանքներ են տարվում մեր օրենսդրությունը միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան շտկելու ուղղությամբ: Կարծում եմ ՝ այս տարի կավարտենք իրավական աշխատանքը և հաջորդ տարի կսկսենք բանակցությունները ՄԱԿ-ում մեր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ»,- ասել է Զասը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր նպատակը միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով: Դրա համար կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք կարող են լուծել խաղաղապահական խնդիրներ, պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի զսպման, բանակցային գործընթացի մեկնարկի և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման համար:

«Մեզ մոտ մշակվել է խաղաղապահ գործողությունների անցկացման համար անհրաժեշտ ողջ իրավական բազան և ձևավորվել են համապատասխան ուժեր և միջոցներ: ՀԱՊԿ-ում խաղաղապահ ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 3,6 հազար մարդ մասնակից երկրներից: Նրանք լավ պատրաստված են, այդ ստորաբաժանումների զինծառայողների մեծ մասը խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ ունեն», - հավելել է Ստանիսլավ Զասը :

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ այժմ օրակարգում դրված չէ ՀԱՊԿ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդգրկելու հարցը:

Թեմայի այլ նորություններ