Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    50%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    79%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Թեմայի այլ նորություններ