Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    41%
    32 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը. Նիկոլ Փաշինյան

Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ արտաքին գործերի նորանշանակ Արա Այվազյանը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: ՀՀ վարչապետն այս մասին ասել է ԱԳՆ-ում նորանշանակ նախարարին ներկայացնելու ընթացքում:

«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար:»,- ասել է վարչապետը:

Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով,  երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համարձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:

Թեմայի այլ նորություններ