Բոլորը կտեսնեն, որ հիմնադրամի տված միջոցներով չի տրվել՝ ո՛չ պարգեւավճար, ո՛չ աշխատավարձ, դա մանիպուլյացիա է․ Արշամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    34%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    18%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Բոլորը կտեսնեն, որ հիմնադրամի տված միջոցներով չի տրվել՝ ո՛չ պարգեւավճար, ո՛չ աշխատավարձ, դա մանիպուլյացիա է․ Արշամյան

Բոլորը կտեսնեն, որ հիմնադրամի տված միջոցներով չի տրվել՝ ո՛չ պարգեւավճար, ո՛չ աշխատավարձ, դա մանիպուլյացիա է․ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու վերաբերյալ հարցին։

Նա չնշեց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը, սակայն ասաց. «Եկեք այս պահին գումարի մասին չխոսենք, մինչեւ հիմնադրամը ֆինանսական աուդիտ չանցնի»։

Արշամյանն ընդգծեց՝ դա նվիրաբերություն չի։ Քանի որ այս դրամահավաքը տեղի է ունեցել Արցախի եւ Հայաստանի կառավարությունների խնդրանքով, հիմնադրամը մտել է այդ պրոցեսի մեջ։ Այդ գումարները Կառավարությանը հատկացվել է հոկտեմբեր ամսվա ընթացքում՝ այսինքն պատերազմի ամենաթեժ շրջանում։

«Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Քանի որ այնքան շատ էին պահանջները, թե ինչպիսի գնումներ պետք է անել, հիմնադրամն այդ հնարավորությունը չի ունեցել այդքան մեծ չափի գնումների գործընթացի մեջ մտնելու։ Մենք պատվիրակել ենք ՀՀ Կառավարությանը, օժանդակություն ենք տվել, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որ պետք է կատարվեն այդ գումարների շրջանակներում եւ այդ համաձայնությամբ է եղել այս գործընթացը»,- նշեց նա։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ քանի որ հիմնադրամը չէր կարող իքս գումարով մեկ աղբյուրից այդքան մեծ գնումներ կատարել, ուղղակի պատվիրակել են պետությանը. «Մեզ ասում են փախստականների խնդիր կա, առողջապահական խնդիր կա, հարյուրավոր շտապօգնության մեքենաների գնման խնդիր կա։ Մեզ ասում են մարդիկ չունեն՝ ուտելիք, հագուստ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել, որպեսզի այդ գումարների մի հատվածն ուղղակի փոխանցվի Կառավարությանը, որպեսզի գնումների գործընթացն ավելի արագ եւ օպտիմալ կատարվի»։

Նա հավելեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից ոչ մեկ դեմ չի քննարկել այս որոշմանը։

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք կան ծախսեր, որոնք հիմնադրամը չէր կարող իրականացնել, քանի որ իր մեջ գաղտնիության տարրեր էր պարունակում եւ դրանից ելնելով է բյուջե գումար փոխանցվել, Արշամյանը պատասխանեց. «Իհարկե՛, հիմնադրամը չի կարող բացի իր կանոնադրական նպատակներից՝ այլ ծախսեր անել, մենք ռազմական ծախսեր չենք կարող անել։ Այս հարցն ավելի շատ ֆինանսների նախարարությանն է վերաբերում։ Բայց կարծում եմ տրամաբանությունը հետեւյալն է, այս գումարներն օգնել է պետությանը, որպեսզի առողջապահական եւ սոցիալական համակարգերը պահեն եւ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին այդտեղ՝ ուղղվել են այլ ավելի հրատապ ծախսերի»։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ հստակ պայմանագիր ունեն, որի մեջ ֆիքսված են ուղղությունները եւ բոլոր ծախսերը։ Երբ ֆինանսների նախարարությունը իրենց մանրամասն ներկայացնի գնումների հաշվետվությունը, դա կդնեն հիմնադրամի կայքում եւ բոլորը կտեսնեն, որ հիմնադրամի տված միջոցներով չի տրվել՝ ո՛չ պարգեւավճար, ո՛չ աշխատավարձ եւ այլն։

«Դա ուղղակի սովորական մանիպուլյացիա է։ Երբ դու պայմանագրով ֆիքսում ես, թե քո ծախսերը ուր պետք է գնան, չի կարող այլ տեղ գնալ այդ գումարը։ Ես ուղղակի խնդրում եմ բոլորին մի քիչ համբերատար լինել, մենք այդ բոլոր հաշվետվությունները կստանանք։ Մենք բաց ճակատ եւ թափանցիկ ենք աշխատում, չենք պատրաստվում շեղվել այդ ճանապարհից։ Իսկ բյուջեին փոխանցված գումարների արդյունավետությունը կարող եք ճշտել գերատեսչություններից եւ ֆինանսների նախարարությունից»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ