Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    59%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում

Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»:

Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»:

«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից:

«Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները»,- ասել է Ալիեւը:

Թեմայի այլ նորություններ