Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները Իրանի սահմանի երկայնքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները Իրանի սահմանի երկայնքով

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները Իրանի սահմանի երկայնքով

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: 

Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Թեմայի այլ նորություններ