«1915 թվականի Մեծ Եղեռնի վերջնակետը դրվեց 1920 թվականի Շուշիի կոտորածով». Դավիթ Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

«1915 թվականի Մեծ Եղեռնի վերջնակետը դրվեց 1920 թվականի Շուշիի կոտորածով». Դավիթ Բաբայան

«1915 թվականի Մեծ Եղեռնի վերջնակետը դրվեց 1920 թվականի Շուշիի կոտորածով». Դավիթ Բաբայան

1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը նույն տարում չի եզրափակվել, դրա վերջնակետը դրվել է 1920 թվականի Շուշիի կոտորածի ժամանակ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Թուրքիան և Ադրբեջանը չհրաժարվեցին իրենց քաղաքականությունից։ 100 տարի հետո էլ թուրք ահաբեկիչները փորձել են նորից ցեղասպանություն իրականացնել, և, ընդհանրապես, 1988 թվականից մինչ այսօր էլ նրանք հավատարիմ են իրենց որդեգրած ցեղասպան քաղաքականությանը։ 2020 թվականի պատերազմի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի ավելի քան 80%-ը՝ կրելով և՛ նյութական, և՛ ոչ նյութական զգալի վնասներ։ Փաստորեն մենք հայրենազուրկ դարձանք, և առ այսօր միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել և չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Պետք է հաշվի առնենք այս ամենը և ամեն ինչ անենք, որ թույլ չտանք նոր ողբերգություն, դա հնարավոր է, եթե վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, եթե լինենք միասնական ու պահպանենք մեր արժեհամակարգը»,-նշել է Դ. Բաբայանը։

Թեմայի այլ նորություններ