Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով

Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով

Երևանի ավագանին որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով:

Նախագիծն ավագանու նիստին զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Հիմք ընդունելով 2021 թվականի մարտի 18-ի և 25-ի, ապրիլի 8-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի որոշում, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով: Այդ ամենն արդեն ըստ պետական հատվածի կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: Նախագծով առաջարկվում է նաև 520 մլն դրամով ավելացնել ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրի՝ տրանսպորտային սարքավորումների բյուջեն, որով, մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել թվով 8 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա»,- նշեց Ներսիսյանը և հավելեց, որ այդ ձեռքբերման շնորհիվ Երևանի բյուջեում տարեկան կտրվածքով կիրականացվի մոտավորապես 50-80 մլն դրամ խնայողություն:

Առաջարկվում է նաև Երևան համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդից վերաբաշխել 926 մլն 129 հազար 600 հարյուր դրամ պարգևատրումների ֆոնդ, որի արդյունքում հասանելի կլինի աշխատակազմին եռամսյակային սկզբունքով պարգևատրման հնարավորությունը:

«Վերը նշված պետական հատվածի կողմից սուբվենցիաների կրճատումները մասնակիորեն կծածկվեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի սեփական միջոցներով: Մասնավորապես, շուրջ 2 մլրդ 500 մլն դրամով կրճատված ասֆալտապատման աշխատանքները կծածկվեն ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման նպատակով՝ շուրջ 1,5 մլրդ դրամով կրճատված սուբվենցիան շուրջ՝ 1 մլրդ 243 մլն 794. Հազար 400 դրամով»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նաագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 31 «կողմ», 4 «դեմ» և 1  «ձեռնպահ» ձայներով:

Թեմայի այլ նորություններ