«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները հսկողություն կարող են իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության. վարչապետը հաստատեց` նամակով դիմել են Ռուսաստանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները հսկողություն կարող են իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության. վարչապետը հաստատեց` նամակով դիմել են Ռուսաստանին

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները հսկողություն կարող են իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության. վարչապետը հաստատեց` նամակով դիմել են Ռուսաստանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:
 
«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,-ասուլիսի ժամանակ պատասխանելով  հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա հայտարարեց, որ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության:
 
«Սա է ամբողջ նամակը», - հավելեց նա:
 
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է վերջերս ուղարկել Ռուսաստան։ Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել։

Թեմայի այլ նորություններ