Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը․ Արմեն Փամբուխչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 23°C
    41%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    45%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    33%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը․ Արմեն Փամբուխչյան

Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը․ Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախության 31 տարիների ընթացքում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։

Այս տարիների ընթացքում մեր եղբայրների և քույրերի զրկանքների և կյանքերի գնով կարողացել ենք ամուր կանգնել մեր հողի վրա և ցույց տալ աշխարհին, որ բարգավաճող, ամուր և խաղաղ պետություն ունենալը մեր կարևոր նպատակն է։

Հայաստանի Հանրապետությունն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա հայրենիքի անվտանգ ապագան կերտելը՝ ինքներս մեզ վերադաստիարակելով, մեր արժեքներն ու նպատակները վերանայելով։

Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր, մեր երեխաների և եկող սերունդների համար պահպանելու։

Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով։

Թեմայի այլ նորություններ