Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը  հանդիպել է  Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և հունահայերի հետ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Հունաստան կատարած այցի նպատակները և հանդիպումների շրջանակը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը` 2019 թվականի հունիսի 11-ին հիմնադրվելուց ի վեր: Նա կարևորել է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, ներկայացրել է գրասենյակի ռազմավարությունը, տարվող քաղաքականությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են օրինակ «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը, կարևորել Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը և զարգացումն ու այդ համատեքստում անդրադարձել «Քայլ դեպի տուն» կրթական, ճամբարային ծրագրին:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձել է նաև հայրենադարձության խրախուսման, Հայաստանի հետ բիզնես հարաբերությունների հաստատման, ներդրումների իրականացման ու ինտեգրման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Թեմայի այլ նորություններ