Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության հռչակագրին վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության հռչակագրին վերաբերող հարցեր

Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության հռչակագրին վերաբերող հարցեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեկ ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին։

Ըստ դեսպանության՝ Կոբախիձեն ու Սմբատյանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

Վրաստանի վարչապետնի գրասենյակի փոխանցմամբ, կողմերը խոսել են տնտեսական հարաբերությունների, առևտրի, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ներուժի մասին, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի վերջին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստանում էր։
Թե ինչ է ենթադրում այս նոր համագործակցությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին այն ժամանակ չմանրամասնեցին, սակայն պնդեցին, թե օրը պատմական է:

«Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը», - նշել էր Փաշինյանը։

Հայ-վրացական հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին Հայաստանի գործադիրի ղեկավարը դեռ 2020-ին էր հայտարարել, արդեն հռչակագրի ստորագրումից հետո նա համագործակցության տասնյակից ավելի ոլորտներ էր թվարկել, որոնցում ռազմական ոլորտը չկար։ Իսկ Ադրբեջանի հետ 2023-ի նոյեմբերի վերջին հենց Թբիլիսիում քննարկվել է ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը:

Թեմայի այլ նորություններ