Վարչապետը ՊՊԾ ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վարչապետը ՊՊԾ ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին

Վարչապետը ՊՊԾ ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել ՊՊԾ նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին:



Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Սարգիս Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում կատարած և ընդհանրապես ծառայությունում երկարամյա աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը Արթուր Գասպարյանին մաղթել է հաջողություններ՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում:

«Կարծում եմ՝ նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ: Սա, ըստ էության, ընդհանուր պրոցեսից դուրս գտնվող մի քայլ չէ, այլ առաջին օրից, քայլ-քայլ տարբեր կարգավիճակների ձեռքբերումով Պետական պահպանության ծառայությունը զարգացել է այս ուղղությամբ: Բայց դա առաջին քայլն է կամ ավելի ճիշտ՝ երկար ճանապարհի սկիզբն է, որովհետև հույս ունենք, որ Պետական պահպանության ծառայությունը կկարողանա զարգանալ և դառնալ պետական անվտանգություն ապահովող գործունակ հատուկ ծառայություն:



Բայց ակնհայտ է նաև, որ դա մի օրում անել հնարավոր չէ, ոչ էլ երկու օրում, և մեզ պետք է ունենալ հստակ պատկերացում, հստակ պլան, թե ինչպես ենք դա իրականացնելու: Ըստ էության, այդ ծրագիրն առնվազն ձևավորման փուլում է, և պատկերացումները հիմնականում ձևավորված են: Ահա, եկել է դա իրագործելու ժամանակը: Նաև հընթացս պետք է ճշգրտումներ անել՝ հասկանալով, թե ինչն է պատեհ տվյալ իրավիճակի համար, ինչը՝ անպատեհ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ շատ կարևոր որոշում է կայացվել, և համոզված եմ այդ որոշման ճիշտ լինելու մեջ: Չնայած գործնական իրագործման ընթացքում կտեսնենք, որ ինչ-որ մոտեցումներ պետք է շտկել, ճշգրտել, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է:

Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ երկարամյա ծառայության համար, ընդհանրապես Պետական պահպանության ծառայությունում, և մասնավորապես, Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում աշխատելու համար: Դուք հասցրել եք և՛ հին, և՛ նոր կարգավիճակում աշխատել և դա արժանի է գնահատանքի»:

Սարգիս Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և շնորհավորել Արթուր Գասպարյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ ծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն:

Իր հերթին Արթուր Գասպարյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար. «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորելու Պետական պահպանության ծառայությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ ծառայությունը մեծ պատվով կատարելու է իր առջև դրված բոլոր խնդիրները»:

Թեմայի այլ նորություններ