Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզային գրադարան և հեքիաթներ ընթերցել երեխաների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    84%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզային գրադարան և հեքիաթներ ընթերցել երեխաների համար

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ այցելել է Կոտայքի մարզային գրադարան, որտեղ կազմակերպվել է «Ընթերցում են հայտնիները» միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը:

Վարչապետի տիկինը ծանոթացել է երեխաների հետ և նրանց համար հեքիաթներ կարդացել։ Ընթերցանության համար գրադարանն ընտրել էր Մերի Ադա Շվարցի «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը»։ Աննա Հակոբյանի առաջարկությամբ միջոցառումը չի ավարտվել մեկ հեքիաթով։ Նա Չարենցավանի, Բջնիի, Հրազդանի դպրոցականների համար կարդացել է նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Ընթերցանության ավարտից հետո երեխաները Աննա Հակոբյանի հետ քննարկել են, թե իրենց կարդացած հեքիաթներն իրականում ինչի մասին են և ինչ են դրանք սովորեցնում մարդկանց։ Քննարկումից հետո բոլորը լուսանկարվել են:

Հանդիպման ավարտին երեխենարը խոստացան ավելի շատ կարդալ, շատ հարցեր տալ, պրպտել-գտնել պատասխաններ, ոչ միայն ասել, այլև գործով մաքուր պահել տունն ու բակը, չհանձնվել, բայց ամենից առաջ՝ լավ սովորել:

Միջոցառման ավարտից հետո Աննա Հակոբյանը շրջել է մարզային գրադարանով, ծանոթացել պայմաններին, գրքային ֆոնդին և անցկացվող միջոցառումների ցանկին։

Թեմայի այլ նորություններ