Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Անահիտ Թոփչյանի և Ժենյա Ավետիսյանի հարազատներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Անահիտ Թոփչյանի և Ժենյա Ավետիսյանի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Անահիտ Թոփչյանի և Ժենյա Ավետիսյանի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը:

Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները:

Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին:

1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով մի քանի տասնյակից ավելի ներկայացումներում, նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում՝ տիկին Ավետիսյանն իր կերտած դերերով կմնա որպես հայ թատրոնի ու կինոյի բացառիկ ներկայացուցիչ:

Մեծ սեր և ժողովրդականություն են վայելում «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Ժայռը», «Մարդն օլիմպոսից» և մյուս ֆիլմերը, որոնցում հանդես է եկել տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասանուհին, որն իր ողջ գործունեության ընթացքում սիրված է եղել մեր ժողովրդի կողմից:

Կիսում եմ մեծանուն դերասանուհու ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Թեմայի այլ նորություններ