Վահագն Խաչատուրյանն ու Կոնստանտինոս Կոմբոսը կարևորել են Հայաստան-Կիպրոս կանոնավոր ուղիղ թռիչքների առկայությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    21%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Վահագն Խաչատուրյանն ու Կոնստանտինոս Կոմբոսը կարևորել են Հայաստան-Կիպրոս կանոնավոր ուղիղ թռիչքների առկայությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է.

«Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Նման այցելություններն ընդգծում են այն կարևորությունը, որ մենք տալիս ենք միմյանց հետ հարաբերություններին: Մեր բարեկամական հարաբերություններն այնպիսի պատմություն ունեն, որ պարտավորեցնում են ավելի ամրապնդել և զարգացել դրանք: Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ մենք հաջողությամբ շարունակում ենք խորացնել այդ համագործակցությունը բոլոր մակարդակներում՝ սկսած մարդկային շփումներից, վերջացրած քաղաքական հարթակներով: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Կիպրոսի կառավարությանը, իշխանությանը և ժողովրդին այն աջակցության համար, որ դուք ցուցաբերեցիք և ցուցաբերում եք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարարն ասել է.

«Մենք ունենք երկարամյա ավանդական հարաբերություններ, ինչպես նաև շատ ջերմ կապ կա հաստատված մեր ժողովուրդների միջև և ապագայում էլ մենք պատրաստ ենք դրանք ավելի զարգացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները քաղաքական տնտեսական և այլ բնագավառներում շարունակաբար ընդլայնելու և զարգացնելու ուղիների վերաբերյալ հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների սերտ համագործակցությունն ինչպես Եվրամիության և այլ միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ օրակարգային թեմաների շուրջ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու հարցին և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետում խնդրի լուծմանը հասնելու պատրաստակամությունը:

Կարևորվել է Հայաստան-Կիպրոս կանոնավոր ուղիղ թռիչքների առկայությունն, ինչն էապես նպաստում է երկու երկրների միջև տնտեսության, գործարարության և տուրիզմի ու ընդհանրապես, բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկու երկներում առկա ներուժի ամբողջական իրականացման շուրջ ջանքերի միավորման և տարբեր՝ երկկողմ և բազմակողմ համատեղ ծրագրերի կյանքի կոչման հեռանկարների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ