Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները՝ շեշտելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

ՀՀ նախագահը թեմային անդրադարձել է Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք»,- մանրամասնել է նախագահը՝ նկատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Մյունխենում, փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպելու են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ։

Խաչատուրյանն ընդգծել է, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։

«Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»,- նշել է ՀՀ նախագահը։ 

Թեմայի այլ նորություններ