Թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    50%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    79%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին

Թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղատների գործունեությանը և խաղատնային բիզնեսին: Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն ընդգծեց, որ չեն կարող և չեն էլ ուզում որևէ մեկին արգելել խաղատուն գնալ, բայց ուզում են նրանց ճանապարհին որոշակի արգելակներ դնել: «Սա մեր քաղաքականությունն է ՝ ձևավորված քաղաքացիների պահանջարկի հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա ճիշտ մոտեցում է, որովհետև կան մարդիկ, որոնք ունեն պատշաճ միջոցներ այդպիսի ժամանց իրենց թույլ տալու: «Բայց ես հիշում եմ Կապան կատարած իմ այցելությունը, երբ մարդիկ, հիմնականում կանայք, ինձ ասում էին, որ հենց բակերում այդ գրասենյակները դրած են, և ամուսինները, աշխատավարձ ստանալիս, հենց շքամուտքի դիմաց աշխատավարձի հաստատուն մի մասը թողնում են այդ գրասենյակներում: Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքներից տանել: Մեր գործողությունների նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլ նաև խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը։ Դա պետք է ոչ թե որոգայթ լինի մարդկանց համար, այլ՝ ժամանցի, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կան որոշակի տարբերություններ ներդրումների պարագայում խաղատների գործունեությունը թույլատրելու, իսկ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը մերժելուև միջև։ «Օրինակ, երկու ներդրող ունեն հավակնություն 80 մլն դրամ և ավել ներդրում կատարելու և Երևան քաղաքում ունենալու  խաղատների թույլտվություն։ Այստեղ կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց կոնկրետ ներդրման պարագայում թույլ ենք տալիս։ Դա ունի կոնկրետ պատճառ. այդ խաղատները, օրինակ,  պետք է լինեն հյուրանոցների վերնահարկում և փողոցից առանձին մուտք չպետք է ունենան։ Այս պայմանները պետք է ամրագրենք կոնկրետ կանոններով։ Ուրիշ բան է, երբ դա փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակ է, մեկ այլ բան է, երբ այն հինգաստղանի հյուրանոցի վերնահարկում գտնվող խաղատուն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ Երևանի կենտրոնում գտնվող խաղատունը ոչ թե պետք է որոգայթ լինի քաղաքացիների համար, այլ մի տեղ, որտեղ գնում են «գիտակցված փող ծախսելու»:

Թեմայի այլ նորություններ