Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական ​​կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Որոշումն ընդունելու պատճառ են հանդիսացել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ Թրամփի դերի վերաբերյալ մեղադրանքները։ Բելոուզը նման որոշում ընդունելու համար որպես հիմք օգտագործել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 3-րդ մասը, որտեղ ասվում է, որ «խռովության մեջ ներգրավվածներին» արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել:

Ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի նաև Կոլորադոյի նահանգի Գերագույն դատարանի նմանատիպ որոշումը:

Ավելի վաղ, դեկտեմբերի 20-ին Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի՝ Կոլորադո նահանգում Թրամփը չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին․ դրանք պետք է տեղի ունենան մարտի սկզբին, և արդյունքում կուսակցությունը պետք է առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։

2021 թ․ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ էր զոհվել։

Թեմայի այլ նորություններ