Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Արդարադատության նախարարության լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր զեկույցից հետո, հարցեր են ուղղել զեկուցողներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Ամփոփելով քննարկումները՝ Հանձնաժողովի նախագահ Կիրակոսյանը հորդորել է անդամներին օրակարգային հարցերի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։

Թեմայի այլ նորություններ