ՃՇՀԱՀ-ում ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կենտրոն է բացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    60%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՃՇՀԱՀ-ում ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կենտրոն է բացվել

ՃՇՀԱՀ-ում ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կենտրոն է բացվել

Կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական բարեկամության հերթական դրսևորումը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շրջանակում, պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։

Այս մասին հայտնում են Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնից: Այն  հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին հեռահար եղանակով օգտվել ռուսաստանյան բուհերի գրադարաններից և նպատակ ունի երկկողմանի արդյունավետ դարձնել կրթության կազմակերպման գործընթացները։ Ռուսաց լեզվի կենտրոնը բացվել է Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Կենտրոնի բացումը բարձր են գնահատել ՀՀ-ում ՌԴ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար  Ալեքսեյ Սինեգուբովը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Կողմերն ընդգծել են կենտրոնի  դերը որպես լայն հարթակ հայ-ռուսական կրթական և գիտական  համատեղ ծրագրերի իրականացման տեսակետից։

Աշխարհում տիրող համավարակային ծանր պայմաններում՝ դեսպանության ներկայացուցիչը կարևոր ու խորհրդանշական համարեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացման հանգամանքը՝ նշելով, որ, կրթության և գիտության ոլորտում այն կլինի հերթական կապող օղակը հայ և ռուս ժողովուրդների միջև: Կենտրոնի բացման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր՝ ստորագրումը իրականացվել է հեռահար եղանակով: Ռուսական կողմից պայմանագիրը վավերացրել է Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի  համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Դիմիդովը, հայկական կողմից՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Համագործակցության պայմանագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների կրթության գիտության, մշակույթի բնագավառներում , այդպիսով իսկ ներդրում ունենալ երկու երկրների սոցիալ- տնտեսական զարգացման գործընթացում և համաշխարհային գիտակրթական տարածքում ապահովել համալսարանների ավելի լայն ինտեգրումը։

Փաստաթղթի ստորագրումը ամուր հիմք կհանդիսանա երկու համալսարանների միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ գիտակրթական ու հետազոտական համատեղ նախագծերի իրականացմանը, համատեղ վերապատրաստման ծրագրերի ներդրմանը, մասնագիտական գրականության, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակմանը, ամառային և ձմեռային ուսանողական միջազգային դպրոցների կազմակերպմանը և այլ փոխադարձ հետաքրքրություններ կայացնող նախագծերի իրականացմանը: Առանձնակի ուշադրություն կդարձվի գիտական թվայնացված գրադարանների հասանելիությունը ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանղների համար ապահովելու ուղղությամբ:

Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները և դասախոսները կարող են համատեղ մշակել կրթական ծրագրեր, իրականացնել կրթական և գիտահետազոտական նախագծեր, միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցել գիտական և կրթական ծրագրերում, դասախոսների և գիտաշխատողների փոխանակում կատարել և կազմակերպել մի շարք այլ գիտակրթական միջոցառումներ և դասավանդումներ։

Թեմայի այլ նորություններ