«Ճանապարհները որ ՀԽՍՀ տարածքից դուրս են գալիս․ կվերակառուցենք մի փոքր այլ կերպ». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

«Ճանապարհները որ ՀԽՍՀ տարածքից դուրս են գալիս․ կվերակառուցենք մի փոքր այլ կերպ». վարչապետ

«Ճանապարհները որ ՀԽՍՀ տարածքից դուրս են գալիս․ կվերակառուցենք մի փոքր այլ կերպ». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Տավուշի ոչ մի բնակավայր չի հանձնվելու Ադրբեջանին։ Այդ խոսակցությունը նա որակել է անհեթեթ։

Վարչապետը, ՀՀ քարտեզի ուրվագիծը ցուցադրելով, ասել է. «Տավուշում ճանապարհներ կան, մասնավորապես, Ոսկեպար գյուղի հատվածում, որ տեսնում ենք՝ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում Հայաստանի տարածք։ Նախկինում քննարկումներում ֆոն կար․ որտեղ ճանապարհ կա, այդ հարցը լուծենք հետևյալ կերպ՝ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք չափով տանք։ Բայց հետագայում ինքս եկել եմ այն եզրակացության, որ պետք չի այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ, և պետք է (փոքր մի քանի կտոր կա)՝ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ դե յուրե տարածքից, ոչինչ, մի քիչ վերակառուցել այլ կերպ։ Ուզում եմ ասել, որ արդեն այդ հանձնարարականը տվել եմ։ Առաջիկայում մեր այդ գյուղերի բնակիչներին պատեհ առիթով կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում»։

Թեմայի այլ նորություններ