Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում բացվում է ՀայՓոստ-ի նոր տիպի բաժանմունք. (տեսանյութ, լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում բացվում է ՀայՓոստ-ի նոր տիպի բաժանմունք. (տեսանյութ, լուսանկարներ)

Հայփոստը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում: Օգոստոսի 12-ին Բարեկամավանում կայացավ ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի Մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայփոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Գյուղում ինչպես քաղզում կարգախոսի ներքո մեկնարկած զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդկոծվում է ադրբեջանական դիքերից և Տավուշի մարզի առավել տուժաց համայնքներից է:

Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:

Ինչպես ասաց Հայփոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, նախատեսվում սահմանային գյուղերի փոստային բաժանմունքներում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ: Տավուշի սահմանամերձ հատվածում ընդգծված ներկայությունն ու արդիակաացումը, զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի ունի նաև լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն:

Նշենք, որ բաժանմունքների նոր մոդելը կկիրառվի Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել: Նոր կոնցեպտի կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր:

Լուսանկարները՝ Անդրանիկ Ավետիսյանի

Թեմայի այլ նորություններ