Թարմացում․ Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան ու թոռնիկներն էին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Թարմացում․ Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան ու թոռնիկներն էին

Թարմացում․ Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան ու թոռնիկներն էին

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի հարազատներն էին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած Թամարա Մարությանը նրա աղջիկն էր, երեխաները՝ նրա թոռնիկները, վարորդ Միհրան Գյուլզադյանն էլ՝ փեսան։
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին։

Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին Toyota-ից դուրս էին բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արես Գրիգորյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Shamshyan.com

Թեմայի այլ նորություններ