Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար

Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի  125 թանգարաններ:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի  21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:

Թեմայի այլ նորություններ