Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը Կապանի օրվա կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը Կապանի օրվա կապակցությամբ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը Կապանի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կապանցիներ եւ քաղաքի հյուրեր
 
Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիս այսօր Սյունյաց մարզկենտրոնում նշվող տոնի՝ հնագույն, բայց հավերժ երիտասարդ եւ օր-օրի նորացող Կապանի օրվա կապակցությամբ։
Քաղաքի տոնը նշանակալի է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց ծննդավայրը, ովքեր իրենց մտքի եւ ձեռքի մեծ աշխատանքն ու հոգու մի մասնիկն են ներդնում Կապանի հարատեւման համար ու զարգացման մեջ:
 
Այստեղ խնամքով պահպանվում են տարածաշրջանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը: Այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում նախորդ սերունդների աշխատանքով ու ապրած կյանքով, հարստացվում է ներկայիս բնակիչների ձեռքբերումներով, իսկ դրա գրավականը ոչ միայն արդի՝ հարուստ կենսափորձով ավագ սերունդն է, այլեւ մեր տաղանդավոր, ակտիվ, նպատակասլաց երիտասարդությունը՝ լի հայրենի եզերքի հանդեպ սիրով ու այն ծաղկեցնելու ցանկությամբ: Մենք միասին կարող ենք հաղթահարել ժամանակավոր դժվարություններն ու հավատալ քաղաքի առավել խոստումնալից ապագային։ Սիրելի՛ կապանցիներ, գիտեմ, թե ինչքան եք սիրում մեր քաղաքն ու ամեն տարի, հատկապես երիտասարդներդ, ինչ անհամբերությամբ եք սպասում այս օրվան՝ քաղաքի տոնին, որպեսզի միասնական դուրս գաք քաղաքի՝ տոնական շունչ ստացած փողոցներ, համերգասրահներ, հրապարակներ, ուրախանաք, մասնակցեք միջոցառումների, շնորհավորեք միմյանց ու հարազատ Կապանին։ Սակայն այս տարի, հասկանալի պատճառներով, զանգվածային միջոցառումներով հնարավոր չէ օրը տոնել, բայց բոլորս ենք տեսնում, որ համայնքն ամեն ինչ արել է, որ այստեղ զգացվի տոնական շունչը, որ թեկուզ համացանցի միջոցով բոլորիդ հասնի տոնի զգացողությունը․ ինչ-որ առումով առցանց հարթակները հիանալի հնարավորություն են նաեւ դրսում բնակվող կապանցիներին միավորելու համար։
 
Կրկին շնորհավորում եմ Կապանի օրը, մաղթում եմ բոլորին բարեկեցություն, առողջություն եւ խաղաղություն, նաեւ՝ համերաշխություն, փոխադարձ աջակցություն, որպեսզի սիրելի քաղաքը միասնական աշխատանքի միջոցով դարձնենք ավելի գեղեցիկ, ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ եւ օր առաջ ապրենք մեր երազած Կապանում։
 
Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն։
 
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ...

Опубликовано Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration Пятница, 14 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ