Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    39 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլք։ 

ԵՄ կողմից մասնակցում են Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Չոկետտին, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Վինկլերը, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդերս Ռասմուսենը և այլք։

Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերին բռնի տեղահանելու հետևանքով առկա հումանիտար իրավիճակն է, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այլն։

Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։

Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բրյուսելում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ից հետո: Զոհերը ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի երկրպագուներ են եղել, եղել են հավաքականի համազգեստով:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են այլ հանդիպումներ ևս:

 

Թեմայի այլ նորություններ