Սպառազինությունների վերահսկման մեխանիզմների սահմանման մասին արձագանք դեռ չենք լսել ադրբեջանական կողմից. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Սպառազինությունների վերահսկման մեխանիզմների սահմանման մասին արձագանք դեռ չենք լսել ադրբեջանական կողմից. Միրզոյան

Սպառազինությունների վերահսկման մեխանիզմների սահմանման մասին արձագանք դեռ չենք լսել ադրբեջանական կողմից. Միրզոյան

Մենք բարձրաձայն, հրապարակավ լսում ենք մտահոգություններ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից: Սրանք առաջին հերթին տարածքային ամբողջականությանն են վերաբերում: Մի կողմից Ադրբեջանն է ասում, որ երաշխիքների կարիք ունի, որ մենք կասկածի տակ չենք դնի իրենց տարածքային ամբողջականությունը: Ակնհայտորեն և վստահաբար մենք ունենք երաշխիքների կարիք, որովհետև մենք նաև տեսնում ենք խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակման ընթացքում, որ Ադրբեջանը փորձ է անում անորոշություններ թողնել դրույթների շուրջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս հարցերի շարքում մտահոգություն է հնչում նաև սպառազինությունների հետ կապված. սա որևէ կերպ արտացոլված չէ պայմանագրի տեքստում: Որպես վստահության ամրապնդման հավելյալ միջոց, որպես տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման գործուն, ռեալ, շոշափելի քայլ, մենք առաջարկել ենք սահմանել սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ: Այդպիսի մեխանիզմներ բազմաթիվ են. կան միջազգային համապատասխան կառույցներ, կարող ենք մտածել նորերի մասին, միջազգային որևէ ներգրավմամբ միմյանց հավաստիացնելու, որ այդ սպառազինությունները չափի մեջ են, չեն օգտագործվի. սրա մասին արձագանք դեռ չենք լսել ադրբեջանական կողմից»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ դա ՀՀ-ի մեր միակ նախաձեռնությունը չէ:

«Մենք հանդես ենք եկել նաև ԽՍՀՄ ԳՇ սահմանված սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով: Կրկին մենք կարծում ենք, որ եթե սահմանագիծը և դրա շուրջ որոշակի տարածք ապառազմականացվի, զինվորներ չլինեն, լինեն սահմանապահներ, դրանից անվտանգության աստիճանը սահմանին միայն կավելանա»,- նշեց Արարատ Միրզոյանը:

«Մենք մշտապես հանդես ենք գալիս նախաձեռնություններով, որոնք կօգնեն ավելացնել անվտանգության և կայունության մակարդակը սահմանագծին»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ