Սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Սկսվել են  «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ:
 
Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։
 
Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:
 
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար դրամ, մյուս մասը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են:
 

‼️ՍԿՍՎԵԼ ԵՆ #ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ #ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ _______________________ 👩‍👧‍👧 Շիրակի մարզի...

Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ