Սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին. չենք ուզում նոր տառապանքներ բերել. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին. չենք ուզում նոր տառապանքներ բերել. Նիկոլ Փաշինյան

Սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին. չենք ուզում նոր տառապանքներ բերել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին: Մենք այդ իրավիճակին պետք է վերաբերվենք որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը», - ասաց նա:

Ըստ Փաշինյանի` Հայաստանի անվտանգության ապահովման գործում պետք է շեշտը դնել լեգիտիմության վրա:

«Նկատի ունենք ՀՀ տարածքը ու այդ սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք, որովհետև այդ սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ ու օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խախտելու համար», - նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` իրենք սիրում են Հայաստանն ու հայ ժողովրդին, դրա համար են գնում լուծումների։ «Չենք ուզում նոր տառապանքներ բերել ժողովրդին», - ասաց նա:

Թեմայի այլ նորություններ