Շահագործման է հանձնվել առաջին հատուկ դիահերձարանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Շահագործման է հանձնվել առաջին հատուկ դիահերձարանը

Շահագործման է հանձնվել առաջին հատուկ դիահերձարանը

Հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված առաջին դիահերձարանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։

Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք եւ մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքննության նպատակով դիահերձման համար։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ եւ օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով եւ HEPA ֆիլտրներով։

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաեւ առանձին մուտք քաղաքացիների եւ անձնակազմի համար։

Բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։

Թեմայի այլ նորություններ