Սեւանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Սեւանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

Սեւանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

Սեւանի՝ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական հերթական առաջնությունում: Հաղթանակից հետո, ինչպես տեղեկացրեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ընդունել եւ խրախուսել է ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանին ու նրա մարզիչ Գառնիկ Աբրահամյանին: Համայնքի ղեկավարը նրանց արժանացրել է պարգեւի եւ հատուկ ուշադրության: «2020 թվականը ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանի համար դարձավ վճռորոշ. նախ` փետրվար ամսին ՀՀ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում նա ցուցաբերեց մարզական եւ կամային լավագույն որակներ, որի արդյունքում 59 կիլոգրամ քաշային կարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Իսկ հուլիս ամսին նա գրանցեց եւս մեկ մարզական նշանակալից հաղթանակ` դառնալով ՀՀ պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնության չեմպիոն: Ամառվա հերթական առաջնությունը կայացավ օգոստոսի 3-ին: Ալինան գլխավորեց Հայաստանի երիտասարդների առաջնության լավագույն եռյակը` ցույց տալով երկամարտի 130 կգ արդյունք: Չնայած կորոնավիրուսի համավարակին եւ արտակարգ դրության պայմաններին` Ալինան չի կորցրել մարզական տեմպը, մշտապես գտնվել է պարապմունքների մեջ, որոնք էլ դարձել են ցանկալի ու սպասված հաղթանակների նախապայմանը: Ինչպես նշում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքն այս անգամ էլ տվեց ցանկալի արդյունք` համայնք բերելով հերթական ոսկե մեդալը: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով մարզիկին, եւս մեկ անգամ կարեւորեց երեխաների եւ պատանիների շրջանում մարզական ակտիվ կյանքի ներկայությունը: Ալինա Սուքիասյանն ընդգրկված է ՀՀ հավաքականի կազմում եւ առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը` իր համար հարթելով մարզական նվաճումների մի նոր աստիճան»,-ներկայացրեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

 

 

Սեւանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում Սեւանի՝ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան,...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ