Սերժ Սարգսյանը «տեսանյութերի միջոցով կխոսի հանրության հետ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Սերժ Սարգսյանը «տեսանյութերի միջոցով կխոսի հանրության հետ»

Սերժ Սարգսյանը «տեսանյութերի միջոցով կխոսի հանրության հետ»

Հայաստան 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ «Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր»:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով հրապարակվող կարճ տեսանյութերը`2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին եւ անմիջական հաղորդակցությունն են լինելու հանրության հետ:

«Համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը անհնարին է դարձրել մամուլի ասուլիսի ձեւաչափով հանդիպման կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձեւաչափը։

Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենը առկա իրավիճակում նախորդելու է դրանց:

Սերժ Սարգսյանի ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում` փաստարկված ներկայացնելով իրողությունները, ինչպես նաեւ իր պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ»,- հայտնել են նախկին նախագահի գրասենյակից:

Թեմայի այլ նորություններ