«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մասնավորապես աճուրդի են հանվել աղբատար մեքենաներ, որոնց աշխատանքային վիճակը ստուգված չէ, իսկ տեխնիկական վիճակն արտաքինից բարվոք է: Վաճառքի են հանվել նաեւ տարբեր տարողությամբ պիտանելիության երաշխիք չունեցող աղբի կոնտեյներներ: «Սանիթեքի» գույքի հաջորդ աճուրդ-վաճառքի օրը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Գույքի գինը նախորդ աճուրդի մեկնարկայինից 10 տոկոսով նվազեցվել է: Շարժական գույքերի աճուրդ-վաճառք կիրականցվի հետեւյալ 10 լոտերով.

Լոտ 1. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 727. 120 ՀՀ դրամ:

Լոտ 2. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 870. 610 ՀՀ դրամ:

Լոտ 3. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու կովշից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 14. 683. 714 ՀՀ դրամ:

Լոտ 4. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից ու ջրցանից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 487. 972 ՀՀ դրամ:

Լոտ 5. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 870. 610 ՀՀ դրամ:

Լոտ 6. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝բաղկացած բեռնատարից և իներտ նյութեր շաղ տվող սարքավորումից: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 14.492. 395 ՀՀ դրամ:

Լոտ 7. Foton BJ1078VEJEA-F մակնիշի աղբահավաք մեքենա՝բաղկացած բեռնատարից եւ աղբատար թափքից: Թողարկման տարեթիվը` 2018թ.: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 4. 017. 693 ՀՀ դրամ:

Լոտ 10. Շահագործման համար պիտանի 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 20. 565 ՀՀ դրամ:

Լոտ 11. Շահագործման համար մասամբ պիտանի (անսարք, սակայն վերանորոգման ենթակա) 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 10. 044 ՀՀ դրամ:

Լոտ 12. Շահագործման համար ոչ պիտանի (ամբողջովին կոտրված կամ կիսավառած վիճակում) 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 2. 868 ՀՀ դրամ:

Թեմայի այլ նորություններ