Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից: Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը` 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից:

«Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից:

«Հայկական ժամանակը» ՊՆ-ից դուրս գալու և հետագա անելիքների մասին խոսել է Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը: Ճի՞շտ են մամուլի այն տեղեկությունները, ըստ որի՝ զորացրման պատճառը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնություններ են:

- Ես որևէ մեկի հետ, որևէ խնդիր չունեմ: Բանակն իմ տունն ու ընտանիքն է, որին իմ կյանքից քառորդ դար եմ նվիրել: Սա իմ անձնական որոշումն է, որի համար տարբեր պատճառներ ունեմ:

- Որո՞նք են այդ պատճառները, կարո՞ղ եք մանրամասնել:

- Պատճառները, եկեք չնշեմ:

- Ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել: Դասախոսական աշխատանքը շարունակելո՞ւ եք: Հնարավո՞ր է այլ պաշտոնում Ձեզ տեսնենք:

- Զբաղվելու եմ իմ սիրած գործով՝ կրթություն, գիտություն, և անվտանգությանը մոտիկ հասարակական մասնավոր գործունեությունով, ոչ ավելին: Դասախոսական աշխատանքը շարունակելու եմ:

 

Ճի՞՞շտ են այն տեղեկությունները, որ պատրաստվում եք արտագաղթել, լքել երկիրը:

- Արտագաղթելու միտք չունեմ: Մշտական ապրելու եմ իմ երկրում: Հնարավոր է՝ տարբեր փուլերում գնամ-գամ ինչ-որ հարցերով, բայց ես ապրելու եմ իմ երկրում:

Նշենք, որ 2012-2020 թվականներին Հովհաննիսյանը եղել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի մամուլի ասուլիսները:

Թեմայի այլ նորություններ