Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտնել է, որ 2023 թվականին միգրանտների շրջանում հանցագործության կտրուկ աճ է գրանցվել։ Ռուսաստանում նրանց կատարած հանցագործությունների թիվն աճել է 75%-ով։ Նա դատախազներին հանձնարարել է վերլուծել միգրանտների հետ կապված իրավիճակը մարզերում։
«Դատախազները պետք է վերլուծեն իրավիճակը այս ոլորտում՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները, և մշակեն հավասարակշռված որոշումներ՝ հիմնված քաղաքացիների անվտանգության ապահովման և օտարերկրյա աշխատուժի օգտագործման տնտեսական նպատակահարմարության վրա», - ասաց Կրասնովը։