Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    29%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 29°C
    22%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։
 
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։
 
ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է: ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց է նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։
 
ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով, որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք են բերվել նոր տեխնիկա և գույք։
 
Նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։ Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կլինեն ժամանակավոր հաստիքներ։
 
Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը միջազգային իրավական չափորոշիչներին։
 
Նոր օրենքով հստակեցվում և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝ ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։
 
Նախարարն իր հանդիպումների ընթացքում բազմիցս է նշել, որ ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր լավ աշխատանքով պետք է փարատել այդ մտահոգությունները։
 
Նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։
 
2021 թվականի հունվար ամսից մնչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։
 
Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։
 
«Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությւնների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»,- նշել է նախարարը։
 
Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանը գործընկերներին հիշեցրել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին․ ՊՈԱԿ-ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։
 

 

Թեմայի այլ նորություններ